Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Սուխոյ ատկազ» են եկել՝ ասելով, թե տեղյակ չեն նման գործընթացից

«Սուխոյ ատկազ» են եկել՝ ասելով, թե տեղյակ չեն նման գործընթացից
17.06.2020 | 14:21

«Հրապարակը» գրում է.

«Երեկ առավոտվանից իրավապահները ներխուժել են ԲՀԿ տարածքային գրասենյակներ և խուզարկություն իրականացրել: Նրանք, ըստ հավաստի տեղեկությունների, հրահանգ են ստացել՝ հավաքագրել ցանկացած մանրուք, որը կարող է Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործին օգուտ տալ։ Կիրակի օրն էլ, երբ ԱԱԾ-ն խուզարկում էր Ծառուկյանի առանձնատունը, համաժամանակյա խուզարկություններ են ընթացել նաև նրա երբեմնի և ներկա մերձավորների օբյեկտներում։ Հարցաքննության են կանչել ոչ միայն Իշխան Զաքարյանին, այլև Աբրահամ Մանուկյանին, ով գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացրած միջնորդության համաձայն, ընտրակաշառքներ բաժանելու կուրատորն է եղել՝ փող տվողը։ Երկուսն էլ, իրավապահ մարմինների մեր աղբյուրների փոխանցմամբ, «սուխոյ ատկազ» են եկել՝ ասելով, թե տեղյակ չեն նման գործընթացից, փող չեն բաժանել, ընտրակաշառքի մասին տեղեկություններ չունեն։ Չեն հարցաքննել նաև կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանին, ում անունը նույնպես կար դատախազի ներկայացրած միջնորդագրում՝ որպես ընտրակաշառքի փողեր դուրս գրող։ Երեկ հորը չհարցաքննելու հետ կապված՝ ԱԺ ամբիոնից տարակուսանք հայտնեց նաև պատգամավոր դուստրը՝ Նորա Առուստամյանը։ Դատախազը հայտարարեց, որ կհարցաքննեն, բայց հասկացրեց, որ նրա ցուցմունքը ոչ մի դեր չի կարող խաղալ»:

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ